ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշանբեում ԱՊՀ գագաթնաժողովին ընդգծել է միության ներսում ապրանքաշրջանառության աճը՝ չնայած բացասական արտաքին հանգամանքներին, կոչ է արել ընդլայնել ազգային արժույթներով փոխադարձ գործարքների ծավալը` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ընթացքում հանդիպել է Հունգարիայի ԱԳ և առևտրի հարցերով նախարար Պետեր Սիյարտոյի հետ:
Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստիշրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երեկ Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղություններին առնչվող օրակարգային հարցերի շուրջ։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, որ «Միլանի» նախկին սեփականատերն էր, ավարտել է իտալական ֆուտբոլի երրորդ` C դիվիզիոնի «Մոնցա» ակումբի ձեռքբերման գործարքը:
Ադրբեջանը Բելառուսից «Պոլոնեզ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ կայանքների նոր խմբաքանակ է ստացել` տեղեկացնում է «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, որում նշված չէ համակարգերի քանակն ու գործարքի արժեքը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ առաջիկա հոկտեմբերին Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կանցկացվի՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...